Իրան

Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալման փոփոխության մասին․ Բաղայի

1 րոպեի ընթերցում

Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալման փոփոխության մասին․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը որակել է որպես տարածաշրջանի երկրների կողմից անվտանգության ընկալման փոփոխության նշան՝ հավելելով, որ այդ երկրները հասկացել են, որ անվտանգությունը չի կարող ապահովվել արտաքին ուժերին ապավինելու տարբերակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Բաղային հիշեցրել է, որ Իրանը մշտապես կոչ է արել տարածաշրջանային երկրներին համագործակցել և ամրապնդել իրենց անվտանգությունն՝ առանց ապավինելու արտաքին խաղացողներին։

Բաղայիի խոսքով՝ տարածաշրջանային երկրները Իսրայելի վերջին ամիսների գործողություններից հետո ավելի լավ են գիտակցում, թե որտեղից է գալիս անվտանգության հիմնական սպառնալիքը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները լայնորեն աջակցել է  իսրայելական կողմի գործողություններին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում