Իրան

Կիևը Թեհրանին չի համոզել, որ իրանական նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել. Բաղայի

1 րոպեի ընթերցում

Կիևը Թեհրանին չի համոզել, որ իրանական նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել. Բաղայի

Ուկրաինական կողմը չի համոզել Թեհրանին, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի այն հայտարարությունը, թե սա (խմբ.՝ իրանական առևտրային նավին հասցված հարվածը) կանխամտածված չի եղել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային հավելել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի վնասը։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակում է կատարել իրանական առևտրային նավի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է մեկ նավաստի, մի քանիսը վիրավորվել են։

Թեհրանը խոստացել էր  անպատասխան չթողնել հարձակումը։

Հուլիսի 29-ին Իրանի և Ուկրաինայի արտգործնախարարները թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Անդրեյ Սիբիհան Աբբաս Արաղչիին վստահեցրել էր, որ հարվածը միտումնավոր չի եղել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում