1 րոպեի ընթերցում
Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 9-ին ժամը 18։02-ին ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց մինչև իրենց ավտոմեքենան։