Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում են Սեյսմանուկյան-3,7, Խ․ Ստեփանյան-13 և Վ․Համբարձումյան-11 հասցեներում գտնվող  բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի բազմաբնակարան  չորս շենքի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 107 միլիոն 900 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է   համայնքապետարանի բյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հին տանիքների ազբոշիֆերյա ծածկի փոխարինում ցինկե թիթեղապատ ծածկով։ Նորով է փոխարինվում նաև փայտյա կավարածածկը։ Հիմնանորոգվող տանիքների ընդհանուր մակերեսը կազմում է  3460 քմ։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։

«Վարդենիս քաղաքն ունի 43 բազմաբնակարան բնակելի շենք, որոնցից 30-ի տանիքները նախորդ մի քանի տարիների ընթացքում հիմնանորոգվել են: Համայնքի առաջնահերթ նպատակն է ավարտին հասցնել քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը՝ ապահովելով բնակիչների համար անվտանգ և բարեկարգ բնակելի պայմաններ»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ

814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս