Աշխարհ

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 4053-ի՝ մեկ օրում ավելանալով 80-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 1850։ Մահացության ցուցանիշը 45,6% է։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 694 մարդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը 77,7% է։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում, որին բաժին է ընկնում հիվանդության բոլոր դեպքերի 86,9%-ը։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում