Տնտեսություն

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Subway» միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում