Բայրամովն առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև, հանդիպել իր ուկրաինացի գործընկերոջը

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և էներգետիկ ոլորտներում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաև «Ադրբեջանի կարևոր ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում»:

Սիբիհան շեշտել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է դարձել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար:

«Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի առաջին իսկ օրերից տրամադրված հումանիտար օգնության համար, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ կայունությանն աջակցելու, կարևորագույն ենթակառուցվածքները վերականգնելու և վերակառուցման ջանքերին նպաստելու հարցում», - գրել է նա X-ում։

Սիբիհայի խոսքով՝ Կիևը բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Նա նաև ցավակցություն է հայտնել Սև և Ազովի ծովերում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային, նաև դիտարկում է Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, վաղուց ներկա է ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն գործել երկրում և ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման լայնամասշտաբ ծրագրեր։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ Բայրամովը Սիբիհայի հետ հանդիպմանը նաև նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը:

Բանակցություններից առաջ նախարարները ներկա են եղել ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսին: Բայրամովը նաև այցելել է Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի պաշտպանների հուշահամալիր:

Հայերեն English

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում