Թուրքիա

Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները

Անկարան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները և պաշտպանում է ծովային ավազանում լարվածությունը նվազեցնելու և նավարկության անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սև ծովի անվտանգությունը սպառնալիքի տակ է։ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա նոր հարձակումները, բացի ռազմական գործողություններից, ստեղծում են մի շարք ռիսկեր, որոնք սպառնում են պատերազմը նոր մակարդակի հասցնել։ Թուրքական քաղաքացիական նավերի վրա հարձակումները անընդունելի են։ Մենք դա շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր կհետևենք մեր քաղաքացիական նավերի և նավաստիների հետ կապված իրավիճակին», - ասել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում