Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 11։55-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զ․ Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տան տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու  մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։31-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։

Հայերեն

Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

Վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/08/26

Ասիական ինդեքսներ - 05/08/26

Ձերբակալվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին և ներկա տնօրենները

ՄԱԿ-ում նախազգուշացրել են 49 միլիոն մարդու համար կլիմայական երևույթների բացասական հետևանքների մասին