Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 11։55-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զ․ Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տան տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։31-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։