Քաղաքականություն

Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։

Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը՝ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում։

Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության բարգավաճում»։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում