Մերձավոր Արևելք

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

1 րոպեի ընթերցում

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան օգոստոսի 3-ին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է Իրաքյան Քուրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև համագործակցության ու համակարգման ամրապնդման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ ընդգծելով անվտանգությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու կարևորությունը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Բարզանին և աշ-Շարաան առաջին անգամ հանդիպել են 2025 թվականի ապրիլի 11-ին՝ Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։ Այնուհետև նրանք կրկին հանդիպել են 2026 թվականի ապրիլի 17-ին նույն ֆորումի շրջանակում։

Բարզանիի այցը Սիրիա առաջինն է 2024թ․-ին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում