Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2026 թվականի հուլիսի վերջին օրվա դրությամբ արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, խոտի բերքահավաքն արդեն ավարտվել է ցածրադիր գոտիների բնական կամ ցանովի խոտհարքերում, իսկ այժմ այն  արագ թափով ընթանում է  բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում։

«Բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում ևս առկա է առատ բուսածածկույթ, որտեղից ակնկալվում է բարձր բերքատվություն։ Եղած տեխնիկական միջոցները և աշխատուժը բավարար են՝ անասնակերի բերքահավաքը նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ Բերքահավաքի  համար բարենպաստ են նաև եղանակային պայմանները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։

Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի կեսերը։  

Հայերեն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ