Մարտունու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարերի ուսուցման միջոցառում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել  ազգային պարի ուսուցման մեծ միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Ներքին Գետաշենում գործող «Կոթ» ազգային պարի խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման հյուրերն են եղել  «Կայթ» մշակութային հանգույցի ներկայացուցիչները։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունի համայնքի վեց գյուղական բնակավայրերի երեխաներ և երիտասարդներ։

Ծրագիրը մեկնարկել է  ներածական հատվածով, որի ընթացքում անդրադարձ է  կատարվել  ազգային մշակույթի, հայկական պարի և ազգային ինքնության պահպանման կարևորությանը։ Այնուհետ  երեխաների ակտիվ մասնակցությամբ տեղում հորինվել են  երգեր, ներկայացվել  ստեղծագործական փոքրիկ կատարումներ։

Միջոցառման երկրորդ մասը շարունակվել է  մշակույթի կենտրոնի բացօթյա հրապարակում, որտեղ անցկացվել է   հայկական ազգային պարերի ուսուցում։ Մասնակիցները սովորել են  հայկական ազգային պարեր։

«Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային արժեքների պահպանման, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդների համախմբման գործում։ միջոցառումն անցավ բավականին հագեցած օրակարգով»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից

Հայերեն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ