Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 2-ին, ժամը 13։44-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։

Հայերեն