ԱՄՆ Պետդեպը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ չեն կատարվել Կոնգրեսի պահանջները

2 րոպեի ընթերցում

Թուրքիան չի ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը:

«Թուրքիան դեռ չի կատարել այդ պայմանները»,-Fox News հեռուստաալիքը մեջբերում է Պետքարտուղարության՝ հուլիսի 22-ի նամակը ԱՄՆ-ի Կոնգրեսին։

Նրանում պարզաբանում է, որ ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի  Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգից կամ դրա հետ կապված սարքավորումներից, չի խոստացել կրկին դրանք չգնել և չի կատարել Կոնգրեսի կողմից սահմանված մյուս հավաստագրման պահանջները։

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ընդունում է Թուրքիայի ռազմավարական կարևորությունը», իսկ նրա վարչակազմը կոչ է անում Անկարային «լուծել չլուծված հարցերը»։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է, և մենք շարունակում ենք փոխգործակցել մեր կարևոր ու բազմակողմանի հարաբերությունների բոլոր ասպեկտներով», - նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Հուլիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի հետ փոխգործակցում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների հետ կապված հարցերի լուծումը գտնելու համար։

«Մեր ռազմական ու քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրական հունով են զարգանում, և մենք լուծումներ ենք փնտրում փոխըմբռնման ու համագործակցության ուղիով», - Daily Sabah-ը մեջբերում է նախարարի խոսքը՝ թուրք խորհրդարանականների հարցերին նրա գրավոր պատասխաններում։

Հայերեն Русский

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին