Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը

1 րոպեի ընթերցում

Ոստիկաններն ու քաղաքացիները հուլիսի 30-ին ժամը 14։45-ի սահմաններում Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 2012 թ. ծնված Վահե Ապիկյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ պատանու կյանքին վտանգ չի սպառնում։

Հուլիսի 29–ի երեկոյան ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս էր եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չէր վերադարձել:

Հայերեն