ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատորները քվեարկել են Ռուսաստանի և Իրանի նկատմամբ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծի օգտին հանդես է եկել 86 սենատոր, դեմ՝ 12։

Պատժամիջոցների օրինագծի մշակման գործում առանցքային դեր է խաղացել հանգուցյալ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը, որի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Վաշինգտոնում։ Օրինագիծն անվանվել է նրա պատվին։

Օրինագծով նախատեսվում են ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի և ռուսական նավթ և գազ գնող երկրների դեմ։ Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ընդլայնում։

Առայժմ պարզ չէ, թե երբ տեղի կունենա վերջնական քվեարկությունը։ Բացառված չէ, որ այն տեղի ունենա արդեն հաջորդ շաբաթ։ Այնուհետև՝ օգոստոսի 10-ից, Սենատն աշխատանքը կդադարեցնի մինչև սեպտեմբեր։

Իր հերթին, Ներկայացուցիչների պալատը կկարողանա օրինագիծը քննարկել միայն սեպտեմբերին, քանի որ արդեն գտնվում է ամառային արձակուրդում։

Հայերեն Español Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը