Վիրուսային հեպատիտների հետազոտությունները հասանելի են ու անվճար․ մասնագետները հորդորում են ստուգվել

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հեպատիտների դեմ պայքարի գործընթացում նկատելի առաջընթաց ունի։ Դեռ 2020 թվականից ներդրվել է ազգային ծրագիր, որը ենթադրում է աշխատանք տարբեր ուղղություններով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված է թիրախ, որ 2030 թվականին պետք է ձգտել հասնել վիրուսի էլիմինացիայի, վերացման, ինչին էլ հետամուտ է Հայաստանը։

«Ազգային ծրագրի շրջանակում Հեպատիտ Ց-ի պարագայում բուժառուները հնարավորություն ունեն ստանալ անհարժեշտ դեղորայքը վիրուսի բուժման նպատակով։ 2020 թվականից մինչ օրս 4500 բուժառու ստացել է կամ դեռ շարունակում է բուժում ստանալ։ Հայաստանում ապահովվում է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ու միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանց արդյունավետությունը 96 տոկոս է, խոսքը լիարժեք ապաքինման մասին է»,-ասաց Արմեն Օհանյանը։

Հեպատիտ Ց-ն ավելի շատ հայտնաբերվում է տղամարդկանց մոտ, քան կանանց, ու հատկապես 50-ից բարձր տարիքի շրջանում։ Հայկական  լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ շատ կարևոր է հիվանդության վաղ փուլում հայտնաբերելը։ Քանի որ հիվանդությունը երկար տարիներ առանց որևէ ախտանիշի է անցնում, այդ իսկ պատճառով այստեղ ռիսկը մեծ է, որ հիվանդության ուշ փուլում կդիմեն բժշկի։

«Դրա համար մենք, ամեն հնարավոր առիթը օգտագործելով, հորդորում ենք մեր քաղաքացիներին, հատկապես ռիսկի խմբերին անպայման հետազոտվել, ստուգվել։ Վիրուսային հեպատիտի հետազոտությունն անվճար է։ Թիրախային խմբերն են համասեռամոլները, լաբորատոր ծառայության աշխատակիցները, բուժաշխատողները, հեմոդիալիզով բուժառուները, քրեակատարողական հիմնարկում գտնվողները և այլն»,-ասաց Հասմիկ Ղազինյանը։

Մասնագետները նկատեցին, որ Հեպատիտ Բ-ի դեպքում թիրախային խումբ կարող են լինել բոլոր նրանք, որոնք հաճախում ենք ատամնաբուժարան, տարբեր սրահներում եղունգների խնամք կամ դաջվածք են կատարում։ Հեպատիտ Բ-ն հնարավոր է ի սկզբանե կանխել՝ ստանալով պատվաստում։ Դեռ 1999 թվականից երեխաների պատվաստման պարտադիր ցանկում նաև սա է ներառված ու այդ պատվաստումների շնորհիվ հատկապես երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդացության զգալի նվազում։ Վերջին տարիներին մինչև 18 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի սուր դեպքեր չեն գրանցվել։

Հայերեն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ