Սպորտ

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում հուլիսի 23-25-ը անցկացվել է Հայաստանի ծանրամարտի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որտեղ հաջող ելույթ են ունեցել սևանցի ծանրորդներ Ալինա Սուքիասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 77 կգ քաշային կարգում սևանցի ծանրորդ, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սան Ալինա Սուքիասյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն։

Տղաների պայքարում 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել բազմիցս միջազգային մրցաշարերում Հայաստանը պատվով ներկայացրած Հովհաննես Հովհաննիսյանը՝ երկամարտում գրանցելով 288 կգ արդյունք։

«Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին, նրանց մարզչին, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությանը և աշխատակազմին։ Այս և նախորդ նվաճումները հետևողական, նպատակասլաց աշխատանքի և հաղթանակի կամքի արդյունք են։ Սևան համայնքը հպարտությամբ ու մեծարանքով է ընդունում իր շնորհալի մարզիկներին, որոնք շարունակում են նոր հաղթանակներ կերտել»,- նշել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում