Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ֆրանսիայից ստանձնել է բազմազգ ուժերի հրամանատարությունը. այդ ուժերը պետք է տեղակայվեն Ուկրաինայում Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը ստանձնում է ուժերի հրամանատարությունը, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում՝ փոխարինելով իր ֆրանսիացի նախորդին», - նշվել է հաղորդագրության մեջ։

Արարողությունը տեղի է ունեցել Փարիզում գտնվող կոալիցիոն ուժերի շտաբում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգն անդրադարձել է բազմազգ ուժերի հրամանատարության ստանձնմանը։

«Ուկրաինայի առաջնագիծը մեր ազատության և ժողովրդավարության առաջնագիծն է: Ուկրաինային աջակցելու մեր հանձնառությունը՝ թե՛ հիմա մղվող պայքարում, թե՛ այն խաղաղությունն ապահովելու նախապատրաստման գործում, որը մենք ուզում ենք տեսնել, մնում է անսասան և չի տատանվի: Մենք հպարտ ենք՝ ստանձնելով այս բազմազգ ուժերի հրամանատարությունը, ինչը ցույց է տալիս ուկրաինացի բարեկամներին աջակցելու գործում մեր առաջատար դերը», - նշել է նա:

Իր հերթին, գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը նշել է, որ հիմնվելով իր նախորդի և բազմազգ թիմի գերազանց աշխատանքի վրա՝ կշարունակի սերտորեն համագործակցել ուկրաինացի և միջազգային գործընկերների հետ՝ պատրաստելու ուժ, որը կօգնի աջակցել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությանը:

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և «Կամեցողների կոալիցիայի» մյուս առաջնորդները հաստատել էին, որ Ուկրաինայում բազմազգ ուժերը (MNF-U) առաջիկա ամիսներին զորավարժություններ կանցկացնեն՝ ցույց տալու ուժերի կարողությունը ռազմական գործողությունների դադարից հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում Արևմուտքի առաջարկներին՝ Ուկրաինան պաշտպանելու համար բազմազգ ուժեր ստեղծելու վերաբերյալ։

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս