Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել ընդհանուր 890 միլիոն եվրոյի տուգանք սահմանել Google-ի դեմ առցանց մրցակցության կանոնները խախտելու համար՝ կապված ընկերության որոնողական համակարգի և հավելվածների խանութի գործունեության հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Google-ը խախտել է Թվային շուկաների մասին ակտը (Digital Markets Act)՝ որոնման արդյունքներում առաջնահերթություն տալով իր սեփական ծառայություններին, այդ թվում՝ գնումների և հյուրանոցային առաջարկներին, այդպիսով խախտելով իր մրցակից ընկերությունների ու կազմակերպությունների իրավունքները։

Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ Google-ը խախտել է Թվային շուկաների մասին ակտը՝ սահմանափակելով հավելված մշակողների հնարավորությունը օգտատերերին ուղղորդելու դեպի ավելի էժան առաջարկներ իրենց կայքերում կամ այլընտրանքային հավելվածների խանութներում։

Որոնման ծառայությունների հետ կապված խախտման համար Google-ը տուգանվել է 460 միլիոն եվրոյով, իսկ հավելվածների խանութի կանոնների խախտման համար՝ 430 միլիոն եվրոյով։

Եվրահանձնաժողովը պարտավորեցրել է Google-ին որոնման արդյունքներում երևացող երրորդ կողմի ծառայությունները ներկայացնել «արդար և ոչ խտրական» սկզբունքով, ինչպես նաև թույլ տալ հավելվածների մշակողներին առաջարկներ ներկայացնել Google-ի հավելվածների խանութից դուրս։

Հանձնաժողովը նշել է, որ Google-ն արդեն սկսել է փորձարկել փոփոխություններ, թե ինչպես են որոնման արդյունքներում ներկայացվում իր ծառայությունները, այդ թվում՝ գնումների և ավիաթռիչքների առաջարկները։ Ըստ ԵՄ-ի՝ այդ փոփոխությունները «էական առաջընթաց են կանոններին համապատասխանելու ուղղությամբ»։

«Եվրոպայում որոնման արդյունքները կփոխվեն, և Google-ը ստիպված կլինի համապատասխանեցնել իր որոնողական համակարգի աշխատանքը», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հայերեն

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից

Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը Հայաստանում․ Տնտեսական լրագրողների ակումբը քննարկում էր կազմակերպել

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի