Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորել հոգատարություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության և տեսանյութի մեջ նշվում է՝ անտառներն ու բուսածածկ տարածքները երկրի կենսական և ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

«Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն՝ ստեղծեք մաքուր և անվտանգ միջավայր։

Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է՝ բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։

Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր ու ապակու կտորներ թողնելը. դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։

Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։

Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում, դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1,5 մետր հանքայնացված շերտով, մաքրեք բուսածածկույթից ու փայտի մնացորդներից։

Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի՛ անցեք, անմիջապես փորձե՛ք մարել կրակը, կամ արագ ահազանգեք 112։»,– հայտնում են գերատեսչությունից։ 

 

Հայերեն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին