Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք․ առկա են ձայնագրություններ

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք․ առկա են ձայնագրություններ

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն և ձայնագրություններ է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում