Կամավոր կերպով ոստիկանությանն է հանձնվել է զենք-զինամթերք

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները․ Արտաշատի և Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Նշվում է, որ հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող արձանի հարակից տարածքում։ Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի մեկփողանի որսորդական հրացան, «ՌԳԴ» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ և այլ զինամթերք։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հաջորդ դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Հուլիսի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Միրաք գյուղ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ։

«Ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը