Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախկինում ԱՄՆ գերատեսչությունների անցկացրած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չի ունեցել ԱՄՆ ընտրությունների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եկեք հիշենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվել են տարբեր հետաքննություններ: Դրանք բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա», - ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հարցը, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ներառել է այն երկրների թվում, որոնք, ենթադրաբար, փորձել են ազդել ընտրությունների վրա:

Նա հավելել է, որ «Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին, և մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել մեր գործերին»:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը վճռականորեն չի ընդունում ընտրություններին միջամտելու ցանկացած մեղադրանք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստաուղերձում պնդել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա:

Միացյալ Նահանգներ

Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա

Հայերեն Русский