Միացյալ Նահանգներ

Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա

1 րոպեի ընթերցում

Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հեռուստաուղերձում պնդել է, որ Ռուսաստանն «ԱՄՆ-ի այն հակառակորդների» թվում է, որոնք, ենթադրաբար, հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռուստաուղերձի տեսանյութը տարածել է Fox 13-ը:

Թրամփը գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, վկայում են, որ երկրի ընտրական համակարգերը «ծայրահեղ աստիճանի ենթակա են հարձակումների ռիսկի»:

«Ինչպես ասվում է գնահատումներից մեկում, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների հակառակորդները, որոնց թվում են առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական​ ​​​խմբավորումներ, հնարավորություն ունեն ազդելու ամերիկյան ընտրական ենթակառուցվածքի վրա», - պնդել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Իր ուղերձում Թրամփը նաև հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Չինաստանը փորձել է 2018 թվականին ազդել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում