Քաղաքականություն

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

2 րոպեի ընթերցում

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Այս համատեքստում նա ներկայացրել է Հայաստան-ՄԱԿ 2026-2030թթ. Կայուն զարգացման համագործակցության շրջանակի առաջնահերթությունները, որոնք համահունչ են Կայուն զարգացման 2030 օրակարգին և միտված են դրա իրականացմանը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, փոխկապակցվածության ու դիմակայուն ենթակառուցվածքների կարևորությունը կայուն զարգացման ապահովման համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը և դրա վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության, առևտրի և ներդրումների խթանման ու խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման կարևոր գործոն։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, այդ թվում՝ դրա շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովին և նախարարական հատվածին՝ ընդգծելով բարձրագույն մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը։

Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բոլոր գործընկերների հետ համագործակցության միջոցով առաջ մղելու խաղաղությունը, դիմակայունությունը և կայուն բարօրությունը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում