Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանությունները մեծ անհանգստություն են հայտնում ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների ռազմական շրջափակման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։

«Չինաստանը խորը մտահոգություն է հայտնում Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսման կապակցությամբ: Հորմուզի նեղուցին հարակից երկրների օրինական իրավունքների և շահերի հարգումը, այդ ջրատարածքում նորմալ և անվտանգ նավարկության շուտափույթ վերականգնումը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը

Ինչպես ընդգծել է չինացի դիվանագետը, Պեկինը կոչ է անում «ցուցաբերել ռացիոնալություն և զսպվածություն, պահպանել այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հրադադարը, թույլ չտալ  ռազմական գործողությունների վերսկսում և, առավել ևս, թույլ չտալ, որ իրադրության ժամանակավոր սրումը հանգեցնի զոհերի խաղաղ բնակչության շրջանում»։ Նրա խոսքով՝ համապատասխան կողմերը «պետք է ընդառաջ գնան միմյանց  և պատշաճ կերպով կարգավորեն իրադրությունը»։

Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանը նշված հարցերում կառաջնորդվի երկրի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնություններով, «անդադար ջանքեր կգործադրի» Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և իրադրության կայունացման համար։

Հուլիսի 13-ի երեկոյան ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր հուլիսի 14-ից Իրանի ծովային  նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ Վաշինգտոնը վերսկսում է իրանական նավահանգիստների շրջափակումը և այսուհետ նաև դառնալու է «Հորմուզի նեղուցի պահապանը» և վճար է գանձելու նեղուցում անվտանգության ապահովման համար։

Իրան

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Հայերեն Русский

Պեսկովն Ադրբեջանի հետ տարաձայնությունների առարկա է անվանել Ուկրաինայի թեման

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

ՀՀ փոխվարչապետն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի

Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

ՀՀ ԱԳ փոխնախարարը «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը

Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար