Իրան

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

«Հորմուզի նեղուցի պահապանը միշտ եղել է Իրանը». Արաղչին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն այսուհետ կվերահսկի Հորմուզի նեղուցը և այնտեղով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար կգանձի տեղափոխվող բեռի արժեքի 20 տոկոսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին X սոցիալական հարթակում գրառման մեջ համաձայնել է Թրամփի հետ այն հարցում, որ Հորմուզի նեղուցով անցման համար պետք է վճար գանձվի։

«ԱՄՆ նախագահը միանգամայն ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ապահով անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցվի այս ծառայության համար։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ։ 20%-ն, իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», - գրել է Արաղչին։

Ավելի վաղ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։ Նա նաև հայտնել էր իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին։ Թրամփի խոսքով՝ մյուս բոլոր երկրները կարող են ազատորեն օգտագործել նեղուցը։

«Այս պահից ի վեր ԱՄՆ-ն կլինի Հորմուզի նեղուցի պահապանը», - հայտարարել էր Թրամփը՝ հավելելով, որ անվտանգության ծախսերը փակելու համար նավերն ԱՄՆ-ին պետք է վճարեն փոխադրվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով գումար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում