Իրան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի, մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի, մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հուլիսի 13-ին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

«Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից, որն ապակայունացնում է տարածաշրջանը, չի հրաժարվել իր բալիստիկ հրթիռների ծրագրից, որոնցից մի քանիսը մի օր կարող են թիրախավորել Եվրոպան», - ասել է Բարոն ֆրանսիական BFMTV լրատվականին։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին «հարգել» փոխըմբռնման հուշագրում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում նոր սրացման հետևանքով «միայն պարտվողներ կլինեն Իրանում, Միացյալ Նահանգներում և աշխարհի մյուս բոլոր վայրերում»։

Անցյալ ամիս Բարոն հայտարարել էր, որ Փարիզը ցանկանում է դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում և չի համաձայնի ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացմանը, քանի դեռ համոզված չէ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում վերջնական խաղաղության համաձայնագրի պայմանների հարցում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող անդամ է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում