Տնտեսություն

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մարիա Պանայոտուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և բնապահպանությանն առնչվող ոլորտներում փոխգործակցության հեռանկարները և նախանշվել են այդ ոլորտներում երկկողմ համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մանրամասներին և դրա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում