Եվրոպա

Բուլղարիայի Կրայմորիե ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» էկոլոգիական հավաստագրին․ BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Կրայմորիե ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» էկոլոգիական հավաստագրին․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուրգասի քաղաքապետարանը հայտնել է, որ Կրայմորիե թաղամասի ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» միջազգային էկոլոգիական հավաստագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2026 թվականին Բուրգասի համայնքի երեք ձկնորսական նավահանգիստ՝ Կրայմորիեն, Սարաֆովոն և Չենգենե Սկելեն, ստացել են այդ հավաստագիրը։

Կրայմորիեի ձկնորսական նավահանգիստն ունի 54 նավակայան, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգեր, ընդարձակ ավտոկայանատեղի, լողացող աղբահավաք համակարգ և 10 տոննա բեռնատարողությամբ նոր կռունկ՝ ձկնորսական նավակների ջրարկման, բարձրացման և տեղափոխման համար։

Վերջին տարիներին նավահանգիստը համալրվել է էլեկտրական նավակների համար նախատեսված չորս լիցքավորման կայանով, արևային ջրատաքացուցիչ համակարգով, սուզորդական սարքավորումներով և թափոնների ավտոմատ հավաքման տեխնոլոգիայով, ինչը նպաստում է ածխածնի արտանետումների նվազեցմանը և էլեկտրական նավերի շահագործմանը։

Այս բարելավումները ֆինանսավորվել են նավահանգստի արդիականացման և ձկնորսների աշխատանքի անվտանգության ու պայմանների բարելավման ծրագրի շրջանակում։ Նավահանգստի շինարարությունը սկսվել է 2018 թվականին և ավարտվել 2019 թվականի գարնանը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ծովային գործերի և ձկնորսության» ծրագրի շրջանակում։

Կրայմորիեն ունի ձկնորսության հարուստ ավանդույթներ։ Այստեղ գործում է տեղական ձկնորսական միավորում, որն ունի շուրջ 40 անդամ։ Կրայմորիեի նավահանգիստը Բուրգասի համայնքի երկրորդ մասնագիտացված ձկնորսական նավահանգիստն է՝ Սարաֆովոյի նավահանգստից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում