Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 13-ին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 10-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։
Հանդիպման նպատակն է շարունակել այս շաբաթ տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ձևավորված դրական դինամիկան՝ Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։ Ելիսեյան պալատը նշել է, որ շարունակվում է աշխատանքը անվտանգության երաշխիքների մշակման շուրջ, որոնք պետք է ուժի մեջ մտնեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հաստատման դեպքում։
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ կոալիցիային միացել են ևս երկու երկիր՝ Մոլդովան և Հյուսիսային Մակեդոնիան։
Ֆրանսիայի նախագահականից հայտնել են, որ հուլիսի 13-ի հանդիպմանը նախատեսվում է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի մասնակցությունը։