Եվրոպա

Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային

Դանիան Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին հատկացրել է ևս 10,66 միլիոն եվրո (80 միլիոն դանիական կրոն)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։

«Այս վերջին ներդրմամբ Դանիայի կողմից հիմնադրամին տրամադրվող ընդհանուր աջակցությունը հասել է 78.5 միլիոն եվրոյի»,- նշվել է X-ի նախարարության էջում կատարված գրառման մեջ։

Նախարարությունից հայտնել են, որ այդ միջոցները կօգնեն ուկրաինական էներգետիկ ընկերություններին ձեռք բերել կարևոր սարքավորումներ, վերականգնել վնասված ենթակառուցվածքները և ամրապնդել էներգետիկ համակարգի կայունությունը՝ հաջորդ ջեռուցման սեզոնին ընդառաջ։

Նախարարությունը երախտագիտություն է հայտնել Դանիայի կլիմայի, էներգետիկայի և հանրային ծառայությունների նախարար Սամիրա Նավային և ողջ կառավարությանը՝ Ուկրաինային ցուցաբերած անսասան աջակցության և համերաշխության համար։

«Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությունը շարունակական կլինի, քանի որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի կարիքները հսկայական են»,- ասվում է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում