Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 625-ի՝ մեկ օրում ավելանալով 25-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին ասվում է կառավարության ամենօրյա տեղեկագրում։
Հիվանդացածների թիվը կազմում է 1 792 կամ 33-ով ավելի, քան նախորդ օրը։ Մահացության ցուցանիշը կազմում է 34,9%։
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է 764 հիվանդ։
Վերջին երեք շաբաթներին ախտահարվածների հետ շփված անձանց հսկման ցուցանիշը կազմում է 78,6%։
Կոնգոյի առողջապահության նախարար Սամյուել Ռոժե Կամբան հայտնել է, որ էբոլայով հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաև երկրի արևելյան Չոպոյի և Վերին Ուելեի նահանգներում։
Նախարարը նշել է, որ այդ նահանգներից յուրաքանչյուրում գրանցվել է էբոլայով ախտահարման երկուական դեպք։
Էբոլա տենդի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում: