Քաղաքականություն

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։

«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,-նշված է գրառման մեջ։

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում