Նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական պարտավորություններից է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ներառված է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և շարունակում է մնալ Կառավարության քաղաքական պարտավորություններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետն ընդգծեց՝ քաղաքացիներն իրենց քվեն տվել են նաև այդ օրակարգին։

«Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի կառավարող ուժի մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է։ Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Այլ հարց է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ Սահմանադրության փոփոխությունն իրականացվի մեզ հայտնի ընթացակարգով։ Բայց այդ օրակարգը կա, դա մեր նախընտրական պարտավորությունն է, և մենք պետք է դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետներին՝ նշելով, որ դրա հետաձգման պատճառը իշխող կուսակցության վարչության անդամների առաջարկներն էին։

«Մենք որոշեցինք առաջարկների ներկայացման ժամկետը հետաձգել մինչև ընտրություններից հետո, որպեսզի հնարավոր լինի դրանք հանգիստ քննարկել։ Առաջարկները քննարկվել են, մնացել է մեկ առաջարկ, որի քննարկումից հետո տեքստը կհրապարակենք։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև տարվա վերջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար