Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 600-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters-ը:
Մայիսի 15-ից մինչ օրս երկրի արևելյան Իտուրի, Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում վիրուսով վարակվել է 1759 մարդ։ Տվյալները ներկայացվել են կառավարության՝ հուլիսի 8-ի երեկոյան հրապարակած զեկույցում։
Մահացության ցուցանիշը 34,1 տոկոս է:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է գտնվում 750 հիվանդ։
Կարդացեք հոդվածը` Русский