Իրան

Իրանը հայտնել է երկրի մի քանի նահանգում ամերիկյան հարվածներից 1 զինծառայողի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է երկրի մի քանի նահանգում ամերիկյան հարվածներից 1 զինծառայողի զոհվելու մասին

Իրանը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերն ամերիկյան զինվորականների հարվածներից տուժել են ափամերձ բազաներ և քաղաքացիական օբյեկտներ Հորմոզգանի և Մահշարի նահանգներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերը։

Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Իրանի հարավ-արևելյան Բանդար Մահշար քաղաքում բեկորային վնասվածքից մեկ զինվոր է զոհվել։

Fars գործակալությունը հայտնել է երկրի հարավ-արևմտյան Բուշերի նահանգում ամերիկյան զինվորականների կողմից երկու օբյեկտի խոցման մասին։

Հարվածներ են արձանագրվել Սիրիկ նավահանգստային քաղաքում, Խարգ և Ղեշմ կղզիներում։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ ճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել իրանական ավելի քան 80 թիրախի` ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող երեք նավի թիրախավորման։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան 85 ռազմական օբյեկտի, նաև խոցել է ամերիկյան MQ9 ԱԹՍ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում