Մերցը հայտարարել է, որ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի դաշինքին և կնպաստի դրա ամրապնդմանն ու համախմբմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի հիմնական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Մերցը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հյուրընկալության և գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Հաագայում ընդունվել էր պաշտպանական կարողությունների զգալի ընդլայնման մասին որոշում, և հավելել, որ այդ պարտավորություններն արդեն իրականացվում են։

Մերցի խոսքով՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը զգալիորեն ավելացրել են պաշտպանական ծախսերը։ Նա ընդգծել է, որ դաշինքի անդրատլանտյան բնույթը պահպանելու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն դարձնել «ավելի եվրոպական»։ Որպես համագործակցության օրինակ՝ Գերմանիայի կանցլերը նշել է Գերմանիայի, Նորվեգիայի և Կանադայի համատեղ ծրագիրը՝ սուզանավերի արդիականացման ուղղությամբ։

«Սա տասնամյակներով կամրապնդի մեր համագործակցությունն ամբողջ Ատլանտյան տարածաշրջանում»,- ասել է նա։

Մերցը հայտնել է նաև, որ գագաթնաժողովում կքննարկվեն համատեղ պաշտպանական նախաձեռնությունների հետագա զարգացումը և վստահություն հայտնել, որ Անկարայի հանդիպումը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին՝ դարձնելով այն ավելի ուժեղ և ավելի միասնական։

Կանցլերը նշել է, որ օրակարգում ընդգրկված է նաև Ուկրաինային աջակցելու հարցը՝ ընդգծելով, որ Բեռլինը շարունակելու է աջակցել Կիևին։

Նրա խոսքով՝ Եվրոպան նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում 2026 և 2027 թվականներին Ուկրաինային տարեկան կտրամադրվի 70 միլիարդ եվրոյի աջակցություն։

«Այժմ այս պատերազմի ավարտը կախված է միայն Ռուսաստանից։ Ռուսաստանը հնարավորություն չունի հաղթելու այս պատերազմում և չի հասնի իր ռազմական նպատակներին։ Որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի Եվրոպայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Մերցը։

Հայերեն English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը