Մարզեր

Սևանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

1 րոպեի ընթերցում

Սևանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումներն այս տարի սկսվել են հուլիսի առաջին օրերից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 2 միլիոն 512 հազար խորանարդ մետր ջուր։ 2026 թվականի հունվարից մինչ հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 146 միլիոն 999 հազար խորանարդ մետր ջուր։

2026 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 56 սանտիմետրով բարձր է այս տարվա հունվարի վերջին գրանցված նիշից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում