Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը դիպլոմներ և գովասանագրեր է հանձնել հանրապետական օլիմպիադայում հաղթած աշակերտներին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը դիպլոմներ և գովասանագրեր է հանձնել հանրապետական օլիմպիադայում հաղթած աշակերտներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 8-ին ընդունեց 2025-2026 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզից հանրապետական օլիմպիադայում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտներին և նրանց դպրոցների տնօրեններին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջունելով ու շնորհավորելով հյուրերին՝ մարզպետը նշեց, որ հանրապետական օլիմպիադայում ձեռք բերված արդյունքներն ապահովվել են նպատակասլաց ու ջանադիր աշխատանքի շնորհիվ, իսկ հաղթանակներ գրանցած աշակերտներն իրենց գիտելիքները ծառայեցնելու են թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, թե՛ հանրային բարօրությանն ու անձնական  բարեկեցությանը։

Այնուհետ Կարեն  Սարգսյանը հետաքրքրվեց հանրապետական օլիմպիադայում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ։ Մարզպետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարության ջանքերով շարունակվելու են դպրոցաշինական ծրագրերը, որոնց արդյունքում արդիականացվելու են Գեղարքունիքի մարզի դպրոցական ու նախակրթական բոլոր հաստատությունները։

Մարզպետ Կարեն Սարգսյանը հաջողություններ մաղթեց հանրապետական առարկայական օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերտներին։

2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադայում Գեղարքունիքի մարզի դպրոցականներն արժանացել են 13 դիպլոմի և 16 գովասանագրի։ Հաղթած աշակերտները ներկայացնում են Մարտունու թիվ 1 և 2, Սևանի թիվ 1, Ճամբարակի թիվ 2 հիմնական, Գավառի թիվ 2, Գեղամավանի, Կարմիրգյուղի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1 և թիվ 2, Դդմաշենի, Գանձակի թիվ 1, Լիճքի, Ծովագյուղի, Զոլաքարի թիվ 2, Սարուխանի թիվ 1 և Արծվանիստի միջնակարգ դպրոցները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում