Եվրոպա

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

Եվրոպական միությունը Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի հեռակառավարվող ականազերծման մեքենա, որը կօգտագործվի ականազերծման աշխատանքներում և սահմանազատման գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության (FPI) ղեկավար Պետեր Վագները՝ նշելով, որ վերոնշյալ մեքենան կշռում է մոտ 20 տոննա։

ԵՀ Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության ղեկավարը իր գոհունակությունն արտահայտեց Հայաստանում լինելու և ականազերծման մեքենան հանձնելու համար։ Նա ընդգծեց, որ տվյալ մեքենան շատ ավելի լայն միջոցառումների և նախագծերի փաթեթի մաս է կազմում, որը Եվրոպական Միությունը ներդրել է Հայաստանում խաղաղության գործընթացի համար: Այս փաթեթը, մասնավորապես, ներառում է ականազերծման ոլորտում մի շարք գործողություններ։

«Այս մեքենան ականազերծման վերաբերյալ 5.5 միլիոն եվրոյի փաթեթի մաս է կազմում, որը ներառում է բազմաթիվ լրացուցիչ տարրեր, շատ ուսուցում, քանի որ մեքենաները տեխնիկապես դժվար է օգտագործել: Փաթեթը ներառում է նաև անվտանգության, առաջին բուժօգնության սարքավորումներ, որոնք տեղում ականազերծման գործողությունների մաս են կազմում: Այն ներառում է նաև մեծ քանակությամբ պահեստամասեր, քանի որ մեքենան հեռակառավարմամբ է աշխատելու շատ դժվարին, երբեմն լեռնային միջավայրերում»,-մանրամասնեց Պետեր Վագները՝ ներկայացնելով ականազերծող մեքենայի տեխնիկական առանձնահատկությունները:

Նրա բնորոշմամբ՝ ականազերծումը խաղաղության գործընթացների շատ կարևոր մասն է, քանի երբ մարդիկ կարողանում են շատ շոշափելի ձևով տեսնել և զգալ, որ սահմանամերձ տարածաշրջանում իրենց շրջակայքը դառնում է ավելի անվտանգ։ Այդկերպ, նրանք ավելի լավ են հասկանում, որ իսկապես խաղաղություն է տիրում։

Եվրամիության կողմից Հայաստանին նվիրաբերված ականազերծման մեքենան կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Բացի այս, մեքենան կօգտագործվի նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում