Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու, Կիևն էլ՝ ռուսական հարվածների մասին

3 րոպեի ընթերցում

Ռուսական ՀՕՊ համակարգերը հուլիսի 7-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև հուլիսի 8-ի առավոտյան 8:00-ն ընկած ժամանակահատվածում «որսացել և ոչնչացրել են» 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռուսաստանի 17 շրջաններում և Ղրիմում։

Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները նույնպես հայտնել էին զանգվածային հարձակման մասին։ Սարատովի նահանգապետն էլ հայտնել է մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ զոհի մասին։

Նիժնեկամսկի քաղաքային շրջանի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով «առանձին ձեռնարկություններ վնասվել են»։

«Լուրջ հետևանքներից խուսափել են։ Կան տուժածներ՝ թեթև վնասվածքներով»,- հայտնել է նա։

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա հարձակման մասին։

Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ երկրի ռազմաօդային ուժերի՝ հուլիսի 8-ի գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են հինգ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ, երկու «Խ-31Պ» հակառադարային հրթիռ և 169 անօդաչու թռչող սարք։

Հաղորդագրության համաձայն՝ խոցվել է 139 անօդաչու թռչող սարք։ Ինչպես նախորդ գիշերը, չի հաջողվել խոցել հինգ բալիստիկ հրթիռներից ոչ մեկը (մյուս երկու հրթիռները չեն հասել նշանակետին)։

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են ռուսական հարձակման հետևանքով երեք վիրավորի մասին։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ հուլիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է մեկ կին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել «Կիևում գտնվող ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին»։ Հայտարարության համաձայն՝ հարվածի թիրախ են դարձել Samsung Ukraine-ի գործարանը, որտեղ «արտադրվում և պահվում են FP-5 Flamingo ցամաքային թևավոր հրթիռների բաղադրիչներ», ինչպես նաև «մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցը»։ Կիևը չի մեկնաբանել Մոսկվայի պնդումը գործարանին հարված հասցնելու մասին։

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց