Միացյալ Նահանգներ

Լիբանանի նախագահը հուլիսի 21-ին կայցելի Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը հուլիսի 21-ին կայցելի Սպիտակ տուն

Սպիտակ տունը պաշտոնական հրավեր է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ հուլիսի 21-ին Վաշինգտոն այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատունը։

Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկացմամբ՝ «հրավերն արտացոլում է Լիբանանի և Միացյալ Նահանգների միջև երկարատև գործընկերությունը և հնարավորություն է տալիս երկու առաջնորդներին քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը և ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և պետական ​​ինստիտուտներին»։

Աունը լիբանանյան լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ այս ամիս կայցելի Վաշինգտոն՝ առաջ մղելու ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը, որի նպատակն է վերջ դնել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ամիսներ տևած մարտերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում