Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

3 րոպեի ընթերցում

Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։

«Թուրքիան ագրեսիվ նկրտումներ ունի... Դա ուժ չէ, որը նպաստի  խաղաղությանը և կայունությանը…. Ես դա չէի անի», - նշել է նա։

Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»։

Նեթանյահուն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռերի վաճառքը Թուրքիային այդ պետությանը «չի դարձնի Միացյալ Նահանգների բարեկամը»:

«Նա Միացյալ Նահանգների համար օրինակելի դաշնակից չէ։ Նա սպառնում է ոչնչացնել իմ երկիրը՝ միակ հրեական պետությունը», - ասել է Նեթանյահուն։

Օրեր առաջ CNN Turk-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելը «դարձել է բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող տանել»։

Նեթնայահուն նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենք գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայն են, սակայն կան նաև որոշ տարաձայնություններ։

«Նա Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա անում է այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար։ Ես Իսրայելի վարչապետն եմ, ես անում եմ այն, ինչը կարևոր է Իսրայելի համար, և մեծ մասամբ այս բաները համընկնում են», - ասել է Նեթանյահուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախատեսում է վերացնել Անկարայի նկատմամբ սահմանափակող միջոցները։ Թրամփը նաև չի բացառել ամերիկյան F-35 կործանիչների վաճառը Թուրքիային:

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել և Թուրքիային հանել է F-35 կործանիչների ծրագրից՝ ի պատասխան 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման։ ԱՄՆ Կոնգրեսը նաև ընդունել է օրենք, որն արգելում է Թուրքիային F-35-ի ցանկացած վաճառք այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան կունենա C-400 համակարգեր։ Կոնգրեսը հայտարարել է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկայացնում ամերիկյան արտադրության մարտական ​​ինքնաթիռների անվտանգության համար։

Հայերեն Русский

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու, Կիևն էլ՝ ռուսական հարվածների մասին

Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առնվազն 50 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի