Բեմը՝ երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր. ԿԳՄՍ նախարարն ամփոփել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը

3 րոպեի ընթերցում

Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար.

«Մեր նպատակը դպրոցական միջոցառումների մշակույթը փոխելն է, որպեսզի մեր բեմերը դառնան երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր: Վստահ եմ՝ ձեր շրջապատի համար էլ է հետաքրքրական, թե ինչպես եք ստեղծագործում, ինչպես եք ձեր գաղափարները կյանքի կոչում: Եվ սա թե՛ ձեզ, թե՛ մեզ համար հրաշալի փորձառություն էր՝ տեսնելու ձեր ստեղծագործական միտքը: Ի վերջո, դպրոցի առաքելությունն է նաև առավելապես խթանել երեխաների ստեղծագործական կարողությունները»:

Այս համատեքստում նախարարն առանձնակի շեշտել է միջոցառումը Կինոյի տանն անցկացնելու հանգամանքը՝ որպես Երևանի ամենաակտիվ մշակութային հաստատություններից մեկը: Նա աշակերտների ուշադրությունը հրավիրել է օրերս կայացող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վրա՝ ընդգծելով, որ կինոօրերն արվեստի այս ճյուղը բացահայտելու հրաշալի հնարավորություն կլինեն նաև իրենց համար: Նշելով դահլիճում Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ներկայությունը՝ նախարարը կարևոր է համարել, որ աշակերտները ճանաչեն ժամանակակից արվեստագետներին և պատվեն նրանց: Նա տեղեկացրել է, որ Հարություն  Խաչատրյանն այժմ աշխատում է Վահան Տերյանի մասին ֆիլմի շուրջ, որը առաջիկայում հասանելի կլինի բոլորին:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Փոքր Մհերը», որը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը