Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում, որտեղ նրան դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Սպասվում է նաև, որ Թրամփը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի և կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների աշխատանքային նիստերին։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский