Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Սպասվում է նաև, որ Թրամփը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի և կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների աշխատանքային նիստերին։